Warner Bros. ըննդեմ Sony. Ո՞վ կդառնա առաջատար
Աշխարհ
Warner Bros.-ի արտադրության «Հոբիտ. Անսպասելի ճանպորդությունը» ու Sony-ի Ջեյմս Բոնդի հերթական արկածների մասին պատմող 23-րդ «Կոորդինատները՝ Սքայֆոլ» ֆիլմերը կմրցեն 2012-ի գերհասույթի առաջին տեղի համար, հաղորդում է "Интерфакс"-ը, հղում տալով Bloomberg գործակալությանը։
Կանխատեսումների համաձայն՝ «Հոբիտն» իր դեկտեմբերի 14-ին կայանալիք պրեմիերային հաջորդող հանգստյան օրերին ԱՄՆ-ում կհավաքի առավելագույնս 115 միլիոն դոլար։ Նշենք, որ վերջինս համարվում է «Մատանիների տիրակալը» եռապատման նախերգանքը, որը 2001-2003 թթ. հավաքել է ավելի քան 3 միլիարդ դոլար։ Կինոնկարի բյուջեն կազմել է 270 միլիոն դոլար, ըստ կանխատեսումերի ամերիկյան վարձույթում այն կհավաքի 430 միլիարդ դոլար։
Ինչպես «Մատանիների տիրակալը», այնպես էլ «Հոբիտը» կլինի եռապատման տեսքով. Ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան նախատեսված է 2013 – ի դեկտեմբերին, իսկ հանգուցալուծումը՝ 2014 – ին։
Sony-ին էլ իր հերթին կներկայացնի Ջեյմս Բոնդի հերթական արկածները՝ դերասան Դենիել Քրեյգի անզուգական դերակատարմամբ. վերջինիս պրեմիերան կկայանա հոկտեմբերի 23-ին, իսկ ամերիկյան վարձո


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ