Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է արժեքավոր նմուշով
Գիտություն և ՄշակույթՀայաստանի ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուն համալրվել է ևս մեկ կարևոր ցուցանմուշով: Ամերիկաբնակ Վանուհի Արճյանը պատկերասրահին է նվիրել տղամարդու արծաթե գոտի՝ ստեղծված Թիֆլիսում:
Պատկերասրահի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ քառանկյունաձև երկայնակի հատած գլանաձև ճարմանդով գոտին պատրաստվել է 19-րդ դարի վերջին 20-րդ դարասկզբին հայ վարպետի կողմից:
Հայաստանի ազգային պատկերասրահի 40 000-ից ավելի արվեստի բարձրարժեք գործեր ընդգրկող հավաքածուն համալրվել է հիմնականում նվիրյալ մարդկանց շնորհիվ։ Հատկապես վերջին տարիներին վերականգնվել է նվիրատվության բարի ավանդույթը։