«ՀԺ». Ինքնասպան է եղել Տիգրան Առաքելյանի խցակիցը
Հայկական Մամուլ
Հունիսի 26-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող իրենց տանը մետաղյա լարով կախվելու միջոցով ինքնասպան էին եղել հայր և որդի Գալուստյսնները: Ոստիկանությունում հարուցված քրեական գործով նախաքննությունն ընթանում է, և ոչ մի նորություն չկա: Պարզվում է սակայն, որ որդի Գալուստյանը, որը դեպքից ընդամենը չորս օր առաջ էր դուրս եկել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, այնտեղ եղել է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խցակիցը և նրան պատմել է իր հետ տեղի ունեցած դեպքերի մանրամասները:
Թերթի ունեցած տեղեկություններով, քաղբանտարկյալը ինքնասպանության գործի շրջանակներում արդեն հարցաքննվել է և իր ցուցմունքում գրել է ինքնասպան եղած երիտասարդի կողմից իրեն հայտնած տեղեկությունները նրա վերաբերյալ քրեական գործում դատախազի և քննիչի ապօրինությունների մասին:
Մինչ օրս Տիգրան Աոաքելյանի ցուցմունքին որևէ ընթացք չի տրվել, մինչդեռ դա կարող է բացահայտել 30-ամյա երիտասարդի և նրա հոր ողբերգական ինքնասպանության իրական պատճառները: Ըստ որոշ տեղեկությունների, քաղբանտարկյալ Առաքելյանը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ, եթե ինքնասպանություն գործած հոր և որդու գործը չուղարկվի ՀՔԾ և պատշաճ քննության չենթարկվի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ