«ՀԺ». ՀԱԿ–ի կողմից ԲՀԿ թեկնածուին սատարելու մասին քննարկումներն անիմաստ են
Հայկական Մամուլ
«Կարո՞ղ եք բացառել, որ Հայ ազգային կոնգրեսը նախագահական ընտրություններում կսատարի ԲՀԿ թեկնածուին»,- երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողները այսպիսի հարց են ուղղել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին:
«Այդ հարցի քննարկումն անիմաստ է, որովհետև ոչ մի քաղաքական ուժ մեզ նման առաջարկ չի արել»,- պատասխանել է Զուրաբյանը: Իսկ եթե անե՞ն՝ հարցրել են լրագրողները: «Հիմա ինչո՞ւ եք եթեների և անիմաստ քննարկումների մեջ մտնում»,- հարցին հարցով է պատասխանել ՀԱԿ համակարգողը' այդպես էլ չտալով բացառող պատասխանը:
ԲՀԿ խոսնակ Տ. Ուրիխանյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին՝ հնարավո՞ր է ԲՀԿ-ն ՀԱԿ-ին առաջարկի պաշտպանել իրենց թեկնածուին, պատասխանել է, որ «այս պահի դրությամբ իրենք դրա հետ կապված խոսելու որևէ առիթ և անհրաժեշտություն չունեն»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ