«Ժողովուրդ». Ինքնակոչ «Տաշիրի Կարենը» և թալանված անտեղյակ աղջիկը
Հայկական Մամուլ
Վերջերս ուշագրավ դեպք է կատարվել Երևանում. Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ ոմն Գրիգորը եկել է Երևան, ծանոթացել Աննա անունով մի աղջկա հետ և ներկայացել որպես «Տաշիրի Կարեն» (նկատի է ունեցել Աժ պատգամավոր Կարեն Կարապետյանին): Զարմացած աղջկան նույնիսկ ամոթանք է տվել. «Ո՞նց, Տաշիրի Կարենին ամբողջ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքական էլիտան է ճանաչում, դու ո՞նց չես ճանաչում»:
Հետո Գրիգորը այնքան է մտերմացել Աննայի հետ, որ նոր բիզնես դնելու անվան տակ նրանից մոտ 1 մլն 500 հազ. դրամ արժողությամբ ոսկեղեն է վերցրել: Սակայն ոստիկանները հայտնաբերել են խաբեբային ու ձերբակալել: Այս օրերին նրա դատավարությունն է ընթանում: Այս պատմության մեջ ուշագրավը ոչ միայն խաբեբայի հնարամտությունն է, այլև Աննայի' այդ աստիճան անտեղյակությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ