«Ժողովուրդ». Առաջինը հաշվետվություն կներկայացնի Բեգլարյանը
Հայկական Մամուլ
ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ միայն հայտարարել է, թե այսուհետ նախարարները պետք է հաշվետվություններ ներկայացնեն հարկային պարտավորությունների կատարման և ոլորտում տնտեսական աճի ներուժի վերաբերյալ, այլև որոշել է, թե ումից պետք է սկսել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ առաջիններից մեկը պետք է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացնի հաշվետվությունը, ինչը դուր չի եկել Բեգլարյանին, քանի որ ինքը գործադիրի հնաբնակներից չէ:
Պատասխանելով թերթի հարցին, թե արդյոք Բեգլարյանը կառավարության այս նիստում ներկայացնելու է հաշվետվությունը, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի մամլո խոսնակ Անժելա Մարտիրոսյանը պատասխանեց. «Քանի որ պարոն Բեգլարյանը պաշտոնական գործուղման մեջ է, նրա փոխարեն հաշվետվություն կներկայացնի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը»: Ի դեպ, վերջինս ազգակցական կապ չունի նախարարի հետ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ