Թուրքիան ձգտում է վերացնել ՌԴ գյուղատնտեսական արտադրանքի շուկա մուտք գործելու բոլոր խոչընդոտները. ԶԼՄ
Համաշխարհային Մամուլ«Հացահատիկի գործարքի» երկարաձգման շուրջ բանակցությունների ընթացքում Թուրքիան ձգտում է վերացնել բոլոր խոչընդոտները ռուսական գյուղմթերքի շուկաներ մուտք գործելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ստամբուլում իր աղբյուրին։
«Այժմ հիմնական խնդիրն է վերացնել բոլոր խոչընդոտները ռուսական գյուղմթերքի, մասնավորապես պարարտանյութերի շուկա մուտք գործելու համար։ Իսկապես, բացի հացահատիկից, ռուսական պարարտանյութի կարիք կա։ Կարևոր է նաև, որ կարիքավոր երկրները կարողանան ազատորեն ստանալ այդ ապրանքները»,- ասել է աղբյուրը։
«Մթերային գործարքի» ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։