«Հրապարակ». Սերժ Սարգսյանի «հրահանգը»
Հայկական Մամուլ
Մամուլում գրվեց, որ Սերժ Սարգսյանը «հրահանգ» է տվել ՏԻՄ ընտրություններում չընտրված քաղաքապետերին ու գյուղապետերին՝ սահմանված ժամկետից շուտ հրաժարականներ ներկայացնել:
Ըստ «Հրապարակ»-ի՝ պարզվում է, որ նման հրահանգ ստացել են բացառապես ՀՀԿ-ականները, որոնց ղեկավարած համայնքներում ՀՀԿ-ն ընտրություններում առանձնապես չի փայլել:
Նման հրաժարականի դիմումներ են ներկայացրել Աշտարակի և Գյումրիի քաղաքապետերը: Մինչդեռ, օրինակ, Մասիսի ԲՀԿ-ական չընտրված քաղաքապետ Դմիտրի Նազարյանը թերթի լրագրողին հայտնել է, որ ինքը հրահանգ չի ստացել, մինչև սահմանված ժամկետը մնալու է պաշտոնում: Նշենք նաև, որ գործող համայնքապետերը, ըստ օրենքի, ընտրությունից հետո 30 օր իրավունք ունեն պաշտոնավարել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ