«ՉԻ». Իշխանամերձ կուսակցությունների ինքնալուծարման սցենար է մշակվում
Հայկական Մամուլ
Կուլիսներում շրջանառվող նոր խոսակցությունների համաձայն` Բադրամյան 26-ում որոշել են իրականացնել մի սցենար, համաձայն որի` 2013 թվական-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ի քաղաքական դաշտում դեռևս «պատսպարված» իշխանամերձ կուսակցությունները պետք է ավտվոմատ գնան ինքնալուծարման ճանապարհով:
Ըստ այդմ` որոշ քաղաքական ուժերի համար այս ընտրությունները վերջին փորձաշրջանն են լինելու` իրենց մասին հիշեցնելու, գուցեև «փրկվելու» առումով:
Հնարավոր է, որ հիմնականում մի քանի հոգուց բաղկացած մինի կուսակցություններն արդեն զրկվեն իրենց հասանելիք իշխանական «հոնորարներից» ու այն բոլոր ֆինանսական հոսքերից, որոնց շնորհիվ կարողացել են գոնե իրենց «ֆուտլյարները» պահպանել:
Թերթը հավելում է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ի «ընկեր և բարեկամ» համարվող որոշ կուսակցությունների ներսում արդեն իսկ փոխնախագահների մակարդակով լուրջ խժդժությունների ու դժգոհությունների ալիք է բարձրացել, որի ձայնը լսելի կդաոնա ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ նրանց մինչև օրս սնած-պահած իշխանությունների ինֆորմացիոն արտահոսքերի միջոցով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ