«Ժողովուրդ». Նրանք երկուսն էլ ապտակել էին
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Անցած տարեվերջին Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պաշտոնանկ արվեց, քանի որ ապտակեց Սերժ Սարգսյանի արարողակարգի վարչության աշխատակից Արմեն Կանդայանին: Այդ քայլով Սերժ Սարգսյանը քաղաքական գնահատական տվեց Բեգլարյանի հասցրած ապտակին: Սակայն, երբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը վերջերս ապտակեց գործարար Սիլվա Համբարձումյանին, նրա արարքում ոչ միայն հանցակազմ չհայտնաբերվեց, այլև ՀՀԿ-ն չի պատրաստվում անգամ քաղաքական գնահատական տալ իր կուսակցության անդամի արաքին: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այսպիսով, եթե ՀՀԿ-ականների զոհը նախագահականի աշխատակից չի լինում, Հանրապետական կուսակցությունը որևէ գնահատական չի տալիս»:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել