Օբաման հաղթել է նախընտրական հերթական բանավեճում
ԱՄՆ
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի միջև կայացած բանավեճի արդյունքում հաղթող է ճանաչվել Բարաք Օբաման: CNN-ի հաղորդած տվյալներով՝ գործող նախագահի օգտին քվեարկել է հեռուստադիտողների 46%-ը:
Նրա ընդդիմադիր Միթ Ռոմնին հավաքել է քվեարկողների ձայների 39%-ը:
Միաժամանակ հեռուստադիտողները կարծում են, որ Ռոմնին առավել հաջողակ թեկնածու է երկրի տնտեսության առողջացման գործընթացի հարցում:
58% հարցվողների կարծիքով այդ խնդիրն առավել լավ կարող է լուծել հենց Մասաչուսեթսի նախկին նահանգապետը, այն ժամանակ երբ Օբամային այդ հարցում վստահություն է հայտնում հարցվողների 40%-ը:
Օբաման և Ռոմնին արդեն 2 անգամ հանդիպել են նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Առաջին բանավեճում Օբաման պարտվել էր: Իրավիճակը հաջողվեց որոշ չափով հարթել փոխնախարարների թեկնածուների պայքարում, որն ավարտվեց ոչ ոքի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի նախագահի ընտրությունները կայանալու են նոյեմբերի 6-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)