«Երկիր». Ո՞ւմ բախտը կբերի
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Մեր տեղեկությունների համաձայն, առաջիկայում պաշտոնից ազատվելու է ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր նախորդ տարվա դեկտեմբերի 17-ից՝ փոխարինելով պաշտպանության փոխնախարար նշանակված, այժմ՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
ՌՈ նոր պետի պաշտոնին հավակնորդների թվում շրջանառվում են ՊՆ վերահսկիչ վարչության պետ Արմեն Սահակյանի, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի և ՀՀ գլխավոր դատախազության անվտանգության ապահովման վարչության պետ Հովիկ Վարդանյանի անունները: Ըստ մեր աղբյուրի, սակայն, նշված երեքից առավել հնարավոր է Արմեն Սահակյանի թեկնածության հաստատումը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ