Նոր մանրամասներ են հայտնի դարձել Փելոսիի ամուսու վրա հարձակման դեպքից
Համաշխարհային ՄամուլԱյսօր առավոտյան մուրճով հարձակման ենթարկված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի Նենսի Փելոսիի ամուսինը՝ Փոլ Փելոսին, գլխուղեղի վիրահատության է ենթարկվել։
Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։
Մինչդեռ CNN-ը հայտնել է, որ տղամարդը, ով առավոտյան ներխուժել էր Նենսի Փելոսիի նստավայր և հարձակվել նրա ամուսնու՝ Փոլի վրա, փնտրում էր կոնգրեսականին։
Նրա խոսքով՝ հարձակվողը փորձել է Փոլին կապել «մինչև Նենսիի վերադարձը», իսկ երբ ոստիկանությունը ժամանել է Սան Ֆրանցիսկոյում գտնվող քաղաքական գործչի նստավայր, նա ասել է, որ սպասում է կոնգրեսականի տուն վերադառնալուն։
Ինքը՝ Նենսի Փելոսին, հարձակման պահին եղել է Վաշինգտոնում։