Հայ տպագրության 500-ամյակին նվիրված գիտաժողով
Հայաստան
Նոյեմբերի 10-11-ը Լոս Անջելեսում՝ Կալիֆորնիայի համալսարանում տեղի կունենա միջազգային գիտաժողով:
Սկիզբ առնելով Վենետիկում 1512 թվականին՝ հայ տպագրության պատմությունը մեծապես կապված է եղել նավահանգստային քաղաքների հետ՝ սկզբում Եվրոպայում, այնուհետև՝ Ասիայում:
Գիտաժողովի ընթացքում հայ տպագրության և գրքի պատմության գիտակները քննարկումներ կունենան հայ գրքի պատմությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ՝ սկսելով ձեռագրից տպագրին անցնելու հարցից և ի հայտ բերելով կապն առևտրականների, նավահանգիստների և տպագրիչների միջև: Գիտաժողովում անդրադարձ կկատարվի նաև հայ պատմության վրա տպագրության դերին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)