Starbucks սրճարանների ցանցը խուսափում է հարկերից
Աշխարհ
Reuters-ի լրագրողական հետաքննությունը պարզել է, որ հանրահայտ ամերիկյան սրճարանների ցանցը 2009-ից խուսափում է Մեծ Բրիտանիայի բյուջեին հարկեր վճարելուց:
Այսպես՝ Starbucks ցանցի առաջին հաստատությունը Միացյալ Թագավորությունում բացվել է դեռևս 1998թ.: Այդ պահից ի վեր ընկերությունն ունեցել է 3 մլրդ ֆունտ ստերլինգի եկամուտ, սակայն պետական գանձարան մուծվել է միայն 8.6 մլն ֆունտը:
Լրագրողները նշում են, որ 2011թ. ընթացքում ցանցի եկամուտը կազմել է 1.2 մլդ ֆունտ ստերլինգ, սակայն հարկային ծառայություններին ներկայացրած ընկերության փաստաթղթերը վկայում են նրա կրած վնասների մասին: Դրա պատճառով էլ ընկերությունն ազատվել էր հարկերից:
Ավելի վաղ նշվում էր, որ ամերիկյան Facebook սոցիալական ցանցի եկամուտը Միացյալ Թագավորությունում զգալիորեն գերազանցում է հարկային հռչակագրում նշված թիվը, ինչի արդյունքում աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը վճարում էր ավելի քիչ հարկեր, քան պարտավոր էր:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)