Առողջապահության հարցերով եվրահանձնակատարը լքում է պաշտոնը սկանդալի պատճառով
Աշխարհ
Սպառողների իրավունքերի պաշտպան, Առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ջոն Դալլին հրաժարական է տվել կաշառակերության մեղադրանքով ծագած սկանդալի պատճառով: Պաշտոնյայի նկատմամբ հսկողություն էր սահմանել խարդախության դեմ պայքարի եվրոպական բյուրոն: Եվրահանձնակատարի նկատմամբ բողոք էր ներկայացրել շվեդական ծխախոտային ընկերությունը:
Գործարարները հաղորդում էին, որ անհայտ անձն առաջարկել է իրենց ազդեցություն գործադրել ծխախոտային արտադրության ոլորտում ԵՄ-ի օրենքների վրա՝ օգտագործելով Դալլիի հետ ունեցած իր կապերը:
Դալլի դեմ կոնկրետ մեղադրանքներ չեն ներկայացվել: Նրա պաշտոնն այս պահին զբաղեցնում է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոս Սեֆկովիչը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ