Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշումներով մի քանի պոլիկլինիկաների տնօրեններ ազատվել են պաշտոնից։
Քաղաքապետի հոկտեմբերի 26-ի որոշմամբ Սամվել Ավետիսյանը հոկտեմբերի 24-ից ազատվել է «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Անուշ Բունիաթյանը հոկտեմբերի 21-ից ազատվել է «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:
Հոկտեմբերի 25-ի որոշումներով․
Արմինե Խաչատրյանը հոկտեմբերի 19-ից ազատվել է ««Սարի Թաղ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից, լուծվել է նրա հետ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
Նաիրա Ջուհարյանը հոկտեմբերի 19-ից ազատվել է «Թիվ 5 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից:
Արմեն Բարսեղյանը հոկտեմբերի 19-ից ազատվել է «Թիվ 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Սաթենիկ Մինասյանը հոկտեմբերի 19-ից ազատվել է «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից:
Անդրանիկ Բաղդասարյանը հոկտեմբերի 19-ից ազատվել է «Նուբարաշեն պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Կարեն Սարգսյանը հոկտեմբերի 19-ից ազատվել է «Նորագավիթ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: