«Հրապարակ». Խաչիկյանին երկու անգամ հարցաքննել են
Հայկական Մամուլ
««Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ Պետական սոցիալական ծառայությունում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում արդեն երկու անգամ ցուցմունք է տվել նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Մեր տեղեկություններով, Խաչիկյանն առաջին անգամ հարցաքննվել է դեկտեմբերի 9-ին, երկրորդ անգամ՝ 12-ին: Նշենք, որ անցյալ անգամ, երբ մեր թղթակիցը նկատել էր Խաչիկյանին քննչականի կենտրոնական բաժանմունքի մոտ, ոստիկանությունից այդպես էլ չէին հաստատել նրա հարցաքննվելու փաստը՝ «նախաքննության շահերից ելնելով»: Իսկ երեկ ոստիկանության լրատվության վարչությունից հաստատեցին, որ նա այս ամիս երկու անգամ՝ որպես վկա, հարցաքննվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Նկատենք, որ ոստիկանությունում բացահայտված վերջին գործերի ֆոնին ակտիվություն է նկատվում նաև այս գործով, ինչից կարելի է ենթադրել, որ Վովա Գասպարյանն այս ոչ պակաս աղմկոտ գործի բացահայտումն էլ է իրենով ուզում անել»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ