2023 թվականին պետական բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերն աճել են 35 տոկոսով
Տնտեսություն2023 թվականին պետական բյուջեով նախատեսվող պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 506 միլիարդ դրամ, որը 35 տոկոսով ավել է 2022 թվականի ծախսային ցուցանիշից։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 5 տոկոսը։
Նախարարը նաև նշեց, որ սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերի աճը նույնպես զգալի է լինելու։
«Դրանք 2023 թվականին կկազմեն 648 միլիարդ դրամ: Աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 10 տոկոս: Դա ՀՆԱ-ի 7 տոկոսն է»,- ասաց Խաչատրյանը։