Լենոնի Imagine-ի փոխարեն Սենատրայի My way-ը՝ բրիտանական թաղումներում (տեսանյութեր)
Աշխարհ
Մեծ Բրիտանիայում թաղման միջոցառումների կազմակերպիչները պարբերաբար հրաժարվում են օգտագործել Ջոն լենոնի Imagine ստեղծագործությունը սգո արարողությունների ժամանակ։ Աստվածավախ բրիտանացիներին վրդովեցնում է «Պատկերացրե՛ք, որ դրախտ չկա…և կրոն չկա ևս» («Imagine there’s no Heavenаnd no religion tоо») տողերը։ Այդպիսով կազմակերպիչներին չի հետաքրքրում այն փաստը, որ 1971 թվականին նախկին Բիթլսի կողմից գրված երգը վայելում է միլիոնավոր մարդկանց, և մասնավորապես՝ բրիտանացիների սերը և հանդիսանում է համաշխարհային երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։
Co-operative և Funeralcare ընկերությունների ուսումնասիրությունների համաձայն պարզվել է, որ բացի Imagine երգից՝ սգո արարողություններին չի համապատասխանում նաև The Trammps դիսկո խմբի Bat Out of Hell երգը։ Ինչ վերաբերում է թաղման արարողություններին իսկապես հարիր կատարումենրին, ապա բրիտանացիները հաճույքով ներառում են սգո ծրագրի մեջ Ֆրենկ Սենատրայի My Way կատարումը։
Վերհիշենք այդ կատարումները ևս մեկ անգամ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան