ԵՄ-ն կքննարկի բժիշկների մուտքը Սիրիա հեշտացնող նախագիծը
Մերձավոր Արևելք
ԵՄ-ի անդամ պետությունենրը մտադիր են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ներկայացնել պատժամիջոցների մի նախագիծ, որը կապահովի Միջազգային մարդասիրական կազմակերպությունների բժշկական անձնակազմի մուտքի ազատ թույլտվությունը Սիրիայի տարածք. հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Բրյուսելում իր դիվանագիտական աղբյուրներին:
«Եվրոպացիները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կներկայացնեն պատժամիջոցների մի նախագիծ, որը կհեշտացնի բժշկական անձնակազմի և շտապ օգնության մեքենաների ազատ մուտքը երկրի տարածք՝ պատերազմի զոհերի պաշտպանության համար»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքերով՝ Կարմիր Խաչի միջազգային ընկերությունը սիրիական իշխանությունների կողմից իր բժիշկներին մուտքի թույլտվություն տրամադրելու հարցում խնդիրների առաջ է կանգ առել:
Սիրիայում արդեն մեկուկես տարի է՝ շարունակվում է պայքարը կառավարության ուժերի և ապստամբների միջև, որի արդյունքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է արդեն շուրջ 30.000 մարդ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ