Լուկաշենկոն ու Պուտինը կհանդիպեն
Համաշխարհային ՄամուլԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է մոտ ապագայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին։ Այս մասին հայտնում է բելառուսական BelTA գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ Լուկաշենկոն կիսվել է իր պլաններով։
«Առաջիկայում մենք ևս մեկ անգամ կհանդիպենք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ և վերջապես կամփոփենք այս տարվա արդյունքները։ Մենք ծրագրելու ենք նախագահների մակարդակով ծրագրելու ենք մեր անելիքները գալիք տարվա համար»,- պարզաբանել է Բելառուսի նախագահը։
Նա հավելել է, որ Պուտինի հետ հանդիպման թեմաներից մեկը լինելու է Ռուսաստանի Դաշնության հետ ինտեգրացիոն նախագծերի քննարկումը, որի համար նախատեսվում է հատկացնել մոտ 1,5 մլրդ դոլար։