ՄԱԿ-ը զգուշացնում է Սիրիայում օտարերկրյա գրոհայինների առկայության մասին
Մերձավոր Արևելք
Մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի հանձնաժողովը զգուշացնում է, որ Սիրիայի տարածքում գտնվում են հարյուրավոր իսլամիստական գրոհայիններ, որոնք ավելի են նպաստում պայքարի թեժացմանը. փոխանցում է BBC-ն:
Ինչպես հայտարարել է այդ հանձնաժողովի նախագահ Պաուլո Պինեյրոն, երկրում արմատական իսլամիստների կամ ջիհադականների ներկայությունն ամենամեծ վտանգն է ներկայացնում հակամարտության համար:
Նրա խոսքերով՝ օտարերկրյա գրոհայինների քանակը Սիրիայում աճում է:
Չորեքշաբթի օրը Լոնդոնում սկսվում է Սիրիայում բրիտանական լրագրողի առևանգման մեջ մեղադրվող 26-ամյա Շաջուլլահ Իսլամի դատավարությունը:
Իսլամը ձերբակալվել էր նախորդ շաբաթ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում, ուր նա ժամանել էր Եգիպտոսից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ