Մենք երրորդ համաշխարհային պատերազմի շեմին ենք․ ՀՀ ԳԱԱ նախագահ
Գիտություն և ՄշակույթՄենք երրորդ համաշխարհային պատերազմի շեմին ենք։ Այս մասին նոյեմբերի 1-ին «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։
Նա հավելեց, որ նման ժամանակաշրջանում գիտությունը միշտ եղել է առաջնագծում՝ որոշակի դերակատարում ունենալով հասարակությանը համախմբելու մարտահրավերները լուծելու համար։
«Նույնը կատարվում է հիմա։ Այսօրվա միջոցառումը բաց երկխոսություն է գիտնականների միջեւ»,-ասաց Սաղյանը։ Նրա խոսքով՝ այսօր առավել քան երբեւէ պահանջված է Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը։