«Հայկական ժամանակ». հիասթափություն
Հայկական Մամուլ
«Վերջին 20 տարիները հիասթափություն են առաջացրել Հայաստանում. կա կառավարություն, որ ժողովրդավարական է արտաքին տեսքով, քան իրականում, և կոռումպացված տնտեսություն: ՀՀ-ն աշխարհի ամենաաղքատ 141 երկրների ցուցակում է:
Հայաստանին նման բնորոշում է տրվել ամերիկյան «Washington Post» օրաթերթում երեկ լույս տեսած «Երբ հատուկ շահերը արգելափակում են ազգային շահերը» վերնագրով հոդվածում: Մինչդեռ, ըստ պարբերականի, սպասվում էր, որ հետխորհրդային Հայաստանը հաջողությամբ կզարգանա՝ հաշվի առնելով իր ազգային ինքնատիպությունը, մշակույթը և աշխույժ սփյուռքը ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր: Հայաստանի ոչ պատշաճ զարգացման պատճառներից մեկը, ըստ «Washington Post»-ի, այն է, որ ՀՀ-ն չի կարողանում լուծել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունեցած խնդիրները: «Այսպես կոչված, սառը խաղաղությունը խորացրել է դեպի ծով ելք չունենալու հետևանքները և Հայաստանը թողել Ռուսաստանի ոչ շատ «քնքուշ գրկում»»,- գրել է «Washington Post»-ը: Հոդվածը հիմնականում նվիրված է Մեթյու Բրայզայի՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվել-չնշանակվելու պատմությանը»,– գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ