Օբաման իրեն պատասխանատու է համարել Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանի սպանության համար
ԱՄՆ
Նախընտրական բանավեճերի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր վրա է վերցրել չորս ամերիկացիների, այդ թվում՝ Լիբիայի Բենղազի քաղաքում ԱՄՆ-ի դեսպանի սպանության պատասխանատվությունը. գրում է Lenta.ru-ն:
Պետության ղեկավարն արել է այս հայտարարությունը՝ պատասխանելով հանդիսատեսի այն հարցին, թե ով է մեղավոր դիվանագետների թույլ պաշտպանության մեջ:
Հեկտեմբերի 15-ին՝ բանավեճերի նախօրեին, Բենղազիի իրադարձությունների համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Բենղազիի միջադեպի մասին խոսել է նաև Միթ Ռոմնին, որը նախագահի աշխատակազմին մեղադրել է դիվանագետի մահը դիվանագիտական նպատակներով օգտագործելու մեջ:
Հոկտեմբերի 16-ին կայացած բանավեճն Օբամայի և Ռոմնիի երկրորդ հանդիպումն էր: Ի տարբերություն առաջին բանավեճի՝ այս անգամ հարցերը տալիս էր հանդիսատեսը:
Լիբիայից բացի՝ նախագահն ու նրա մրցակիցն անդրադարձել են տնտեսությանն ու անօրինական ներգաղթածների նկատմամբ քաղաքականությանը վերաբերող հարցերի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)