Մեռնեի, Սևանը ցամաքած չտեսնեի...Ապրեի, Արարատը մերը տեսնեի. 55 տարի առանց Իսահակյանի
Հայաստան
Ավելի քան կես դար առաջ այս օրը 82 տարեկան հասակում մահացավ Ավետիք Իսահակյանը:
Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:
21 տարեկանում ձերբակալվել է, իսկ մեկ տարի անց՝ բանտից դուրս գալուց հետո, տպագրել բանաստեղծությունների առաջին գիրքը «Երգեր և վերքեր»:
Բացի արձակ գործերից, բանաստեղծություններից և պոեմներից՝ Իսահակյանն անդրադարձել է նաև Հայկական հարցին: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները:
Ստացել է ԽՍՀՄ Պետական մրցանակ 1946թ, 1946–57թ.թ. եղել է Հայաստանի գրողների միության նախագահը։
Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին Երևանում։
Ընթերցողների մեջ մեծ ճանաչում են վայելում նրա գրչին պատկանող այնպիսի գործեր, ինչպիսիք են «Լիլիթը», «Աբու Լալ Մահարին», «Համբերանքի չիբուխը», «Մայրիկիս», «Մի մրահոն աղջիկ տեսա...» և այլն:
Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)