Թուրքիան ցնցված է Ռուսաստանի որոշումից. թուրք նախարար
ԱշխարհԹուրքիան ցնցված է հացահատիկի գործարքին իր մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշումից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին, գրում է Hürriyet-ը։
«Հացահատիկային միջանցքով անցել է 421 նավ, դրանց տեղափոխած բեռների ընդհանուր ծավալը կազմել է 9,7 մլն տոննա, եվրոպական երկրները ստացել են 61%-ը (բեռի խմբ.), ասիականը՝ 20%-ը, աֆրիկյանը՝ 13%-ը։ Մնացածը հասնում է ամենահետամնաց երկրներին։ Մենք նորից ցնցվեցինք, երբ Ռուսաստանն ասաց՝ «Ես այդ բիզնեսով չեմ զբաղվում»՝ նկատի ունենալով հարձակումը։ Բայց ես վստահ եմ, որ մեր նախագահի գլխավորությամբ այդ խոչընդոտը կհաղթահարվի։ Մենք շարունակելու ենք հոգ տանել և աջակցել գյուղատնտեսությանը և մեր ֆերմերներին»,- ասել է թուրք նախարարը: