Ռոտերդամի թանգարանի կողոպուտը հավասար է սպանության
Աշխարհ
Ռոտերդամի Kunsthal թանգարանի կողոպուտի դեպքի հետաքննությամբ զբաղվում է 25 խուզարկու:
Ինչպես հաղորդում է Dutch News-ը, նույն քանակությամբ խուզարկուներ են աշխատում միայն մարդասպանության բացահայտման դեպքերում:
Ներկա դրությամբ ոստիկանությունը չունի որևէ տեղեկություն այն մասին, թե քանի հոգով և ինչպես է կողոպտիչը մտել թանգարան, սակայն հայտնի է, որ հանցագործության կատարման գիշերը թանգարանում պահակախումբ չի եղել: Kunsthal-ը օգտվում է անվտանգության ավտոմատացված համակարգից, ուստի թանգարանում պահակների բացակայությունն օրինաչափ է:
Նշենք, որ ոստիկանությունը կարծում է, որ գողության կատարմանը հատկապես նպաստել է շենքի ճարտարապետական յուրահատկությունը. թանգարանի ներսում բացակայում են միջորմերը, ինչը հնարավորություն է տվել կողոպտչին տանել արվեստի տարբեր գործեր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ոստիկանությունը հրապարակել էր թանգարանից անհայտացած կտավների ցուցակը, որոնց ընդհանուր արժեքը հասնում է հարյուրավոր միլիոն դոլարների:
Գողացված կտավների մեջ են Պաբլո Պիկասսոյի «Առլեկինի գլուխը», Կլոդ Մոնեի 2 գործերը՝ «Վաթերլոյի կամուրջը» և «Չարինգ Քրոսսի կամուրջը», Անրի Մատիսի «Կարդացող աղջիկը», Պոլ Գոգենի «Կինը բաց պատուհանի առջև», Մայեր դե Հանի «Ինքնադիմանկարը» և Լյուսյեն Ֆրեյդի «Փակ աչքերով կինը»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)