«Ժողովուրդ». Քաղաքապետն ու փոխքաղաքապետը գա՞զ են «գողանում»
Հայկական Մամուլ
«Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետ, ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Վոլոդյա Խլոյանն ու փոխքաղաքապետ Աշոտ Դավթյանն արդեն 3 տարի է, ինչ «լևի» գազ են օգտագործում: «Ժողովուրդ»-ի այս տեղեկությունը հաստատեց նաև «Հայռուսգազարդ» ընկերության Վարդենիսի բաժանմունքի ղեկավար Վարդան Բարսեղյանը: Նրա խոսքերով՝ փոխքաղաքապետի տան հաշվիչի լաբորատոր փորձաքննության արդյունքներով հաստատված է գողության փաստը, իսկ քաղաքապետի մասով՝ հաշվիչը դեռ փորձագետների մոտ է: Ինչպես ասում են՝ մարդ ինչքան հարուստ է լինում, այնքան՝ ժլատ: Քաղաքում կարևորագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ տարիներ շարունակ ջերմացել են անվճար, իսկ խեղճուկրակ բնակիչները, որ հազիվ օրվա հացի գումար են վաստակում, ստիպված են ճգնել ու վճարել գազախառն օդի վարձավճարը: Ի դեպ, Վ. Բարսեղյանը, ով բացահայտել է գողությունը, Վարդենիսի նախկին քաղաքապետն է, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Ստեփան Բարսեղյանի եղբայրը»,– գրում է «Ժողովուրդ»-ը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ