Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ 

Շոտլանդացի պատգամավորը ներկայացրել է, թե ինչպես են ադրբեջանցիները հայ կին զինվորի աչքերը հանել ու խոռոչներում քարեր տեղադրել

Համաշխարհային Մամուլ

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը Telegraph և Economist պարբերականներում հոդված է հրապարակել, որտեղ մեջբերել է ադրբեջանցի զինվորների կողմից իրականացված վայրագությունները՝ ներկայացված Շոտլանդական ազգային կուսակցության ներկայացուցչի կողմից:

«Կարող է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև լինել արդարացի խաղաղություն» վերտառությամբ հոդվածի հայերեն թարգմանությունն «Արմենպրես»-ը ներկայացնում է ամբողջությամբ:

«Սեպտեմբերի 22-ին Շոտլանդական ազգային կուսակցության անդամ Քրիս Լոն,  ելույթ ունենալով ՄԹ Համայնքների պալատում, ներկայացրեց մի սարսափելի պատմություն գլխատված  տարեց տղամարդու և կին զինվորի մասին, որի աչքերը հանվել էին ու փոխարենը քարեր էին տեղադրվել:

Զոհերը, որոնց նա նկարագրեց,  չհրահրված ռազմական ագրեսիայի ժամանակ ադրբեջանցիների կողմից սպանված հայերն էին: Ադրբեջանական ագրեսիայի ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել:

Հայաստանի տարածքի խորքում հարվածի են ենթարկվել նաև կարևոր նշանակության ենթակառուցվածքներ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Իհայտ են եկել վայրագությունների ավելի շատ ապացույցներ, այդ թվում՝ հայ զինվորների արտադատական սպանության տեսանյութը:

Այս գործողությունները արտացոլանքն են Սիրիայում Դաեշ-ի գործողությունների, որի շուրջ միջազգային դատապարտման ալիքն արագ և աներկբա կերպով հանգեցրել է պատերազմական հանցագործությունների հետաքննության կոչերին:

Եվ, այնուամենայնիվ, Ադրբեջանը խաղաղության մասին է խոսում: Բայց ինչպիսի՞ խաղաղության են նրանք ձգտում: Այս վերջին ագրեսիան արդեն խոսում է օրինաչափության մասին:

2021 թվականին Ադրբեջանը զավթեց Հայաստանի ինքնիշխան տարածքի 42 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ 2022 թ․ հարձակումից ի վեր այդ ցուցանիշը գրեթե եռապատկվել է: Ադրբեջանի ավտորիտար ղեկավարը գովերգեց նոր հողերի զավթումը և վերահաստատեց իր զավթողական ընկալումը Հայաստանի նկատմամբ՝ կրկնելով, որ «ոչ-ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել նրան» իր հավակնություններին հասնելու հարցում: 

Պատերազմը դադարեցնելուց երկու տարի անց Ադրբեջանը դեռևս պատանդառության մեջ է պահում տասնյակ հայ ռազմագերիների: Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ջնջել հայկական արձանագրությունները կրոնական սրբավայրերից, որոնք գրավել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պատերազմում ։

Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգությունն օգտակար շեղում էր Ադրբեջանի համար: Այնուհանդերձ, սա նաև դաս է, որին մենք բոլորս պետք է ուշադրություն դարձնենք: Անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել հետագա ռազմական էսկալացիայի դեմ և ընդունել, որ արդեն իսկ սահմանվել է համապարփակ խաղաղության հասնելու հստակ ուղի: 2020 թվականին՝ պատերազմի ավարտից ի վեր, Հայաստանի կառավարությունը որդեգրել է «խաղաղության օրգակարգը»՝ հանձնառու լինելով Հարավային Կովկասում բացել խաղաղ զարգացման դարաշրջան:

Անցած ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ նշեց, որ յուրաքանչյուր պետության միջազգայնորեն ճանաչված սահմանների փոխադարձ ճանաչումը «կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել», բայց նաև զգուշացրեց, որ առանց այդ ճանաչման դա կլինի «ուրվական-համաձայնագիր», որով Ադրբեջանը կարող է չարաշահել սահմանների սահմանազատման գործընթացը՝ նոր տարածքային հավակնությունների և օկուպացիայի համար: Ավելին, վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանի ճանապարհային ցանցը կբացվի Ադրբեջանի համար, որպեսզի վերջինս կապ հաստատի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, սակայն այն չի դառնա արտատարածքային միջանցք՝ «որպես պատրվակ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համար»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ լուծել ուժով: Գոյություն ունեցող միջազգային մեխանիզմների ներքո Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցությունների մեջ մտնի այնտեղի իշխանությունների հետ, որպեսզի լուծի վերջնական կարգավիճակի, անվտանգության, մարդու իրավունքների հետ կապված խնդիրները:

Առկա է նաև որոշ զգուշավոր լավատեսություն։ Հոկտեմբերի սկզբին ԵՄ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ վարչապետ Փաշինյանը Պրահայում հանդիպեց նախագահ Ալիևին, որտեղ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ դիտորդական առաքելության  տեղակայման վերաբերյալ, մի քայլ, որի մասին մեր Կառավարությունը բազմիցս կոչ է արել:

Հայաստանը ողջունում է այս վճռական պահին մեր տարածաշրջանի նկատմամբ դրսևորված ուշադրությունը։ Մենք փոքր, բայց կենսունակ ժողովրդավարություն ունեցող երկիր ենք և ոչ մի սպառնալիք չենք ներկայացնում մեր հարևաններից որևէ մեկի համար։ Մենք ունենք անկախ մամուլ: Մեր Կառավարությունը չորս տարվա ընթացքում երկու ազատ ընտրությունների միջով է անցել։ Freedom House-ը գտնում է, որ այդ անկախ լրատվամիջոցները «ապահովում են բազմաշերտ տեղեկություններ, որոնք մարտահրավեր են նետում պետական հեռարձակողների տեսակետներին»: ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները գործում են ազատորեն: Ի հակադրություն, ըստ Human Rights Watch-ի, Ադրբեջանում քննադատական լրագրության և ընդդիմադիր քաղաքական գործունեության տարածքը «գործնականում մարվել է»:

Անցած ամիս ԱՄՆ կոնգրեսի  ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևան այցելության ժամանակ ասել է. «Ամերիկան հանձնառու է Հայաստանի անվտանգությանը, ժողովրդավարությանը և կանգնած է Հայաստանի կողքին այս դժվարին ժամանակներում»: Խոսնակը նաև նշել է նախագահ Բայդենի՝ ՀՀ-ին ուղղված հրավերի մասին՝ մասնակցելու իր առաջին Ժողովրդավարության գագաթաժողովին: Նա նաև նշեց, որ «ժողովրդավարությունը պատահական չի լինում և մենք պետք է պաշտպանենք այն»:

Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, այն է՝ ճանապարհ հարթել հարևան երկրների հետ իրական և երկարատև խաղաղության համար: Նրա տարածքային ամբողջականությունը չի կարող ենթակա լինել առևտրի, և Ադրբեջանի ուժերը պետք է հեռանան այն տարածքներից, որոնք զբաղեցնում են 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր: Ուկրաինայի պատերազմը և էներգետիկ ճգնաժամը բավարար չեն լինի քողարկելու Ադրբեջանի  հետագա ագրեսիան: Միայն կառուցողական ներգրավումը, քաղաքական կամքն ու փոխադարձ զիջումները կհանգեցնեն խաղաղության՝ երկու երկրների համար»,- նշված է դեսպանի հոդվածում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ
Ամենադիտված