Ճապոնիայի կառավարությունը Նոբելյան դափնեկրին կօգնի նոր լվացքի մեքենա գնել
Աշխարհ
Ճապոնիայի կառավարությունը ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Սինյա Յամանակային կարող է օգնել փչացած լվացքի մեքենան նորով փոխարինել. գրում է ИТАР-ТАСС-ը:
Նման առաջարկ է իր գործընկերներին արել լուսավորության, մշակույթի, սպորտի, գիտությյան և տեխնոլոգիաների նախարար Մակիկո Տանական:
«Կարծում եմ, որ նախարարական խորհրդի անդամները կարող են իրենց մեջ բաժանել նոր լվացքի մեքենայի գինը»: Նախարարի հաշվարկներով՝ 15 նախարարներից յուրաքանչյուրը կտրամադրի 5-10 հազար իեն, ինչը կազմում է 60-120 դոլար: Ընդ որում, նա ընդգծել է, որ նախարարների խորհրդի անդամները պետք է ստուգեն՝ արդյոք օրինական է նման նյութական օգնության տրամադրումը:
Երբ հոկտեմբերի 8-ին Նոբելյան հանձնաժողովը հայտարարեց, որ պարգևի դափնեկիր է դարձել Սինյա Յամանական, վերջինս գտնվում էր տանը և փորձում էր վերանորոգել փչացած լվացքի մեքենան: Լուրը ստանալուց հետո Յամանակային բազմաթիվ շնորհավորանքներ հղվեցին, իսկ նրա ուսումնասիրության համար նվիրատվությունների քանակը նշանակալիորեն աճեց:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)