Իտալիան կասեցրել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը. Il Messaggero
Համաշխարհային Մամուլ
Իտալիան, պայմանականորեն, որոշել է սառեցնել ռազմական օգնության վեցերորդ փաթեթի ուղարկումը Կիև։ Այս մասին հայտնում է Il Messaggero հրատարակությունը։
Կառավարության աղբյուրների համաձայն՝ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության օպերացիան դադարեցվել է «միայն այն պատճառով, որ այն նախ պետք է համակարգել ՆԱՏՕ-ի հետ»։
«Միայն այդ դեպքում մենք կհասկանանք, թե ինչ է պետք Կիևին, և ինչ զենք կարող ենք մատակարարել», - ասել է Իտալիայի կառավարության աղբյուրը:
Չի բացառվում, որ այս քննարկման համար հիմք ծառայեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնիի ու Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոյի բանակցությունները։
Իտալիայի կողմից ուկրաինական կողմին ցուցաբերվող օգնության վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու