Բայդենը հայտարարել է, որ խոսել է ինսուլին հայտնաբերողների հետ, ովքեր մահացել են 20-րդ դարի սկզբին
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆլորիդայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ասել է, որ ինքը զրուցել է ինսուլին հորմոնը հայտնաբերողներից մեկի հետ, մինչդեռ դրանում ներգրավված երկու գիտնականները՝ դոկտոր Ֆրեդերիկ Բանթինգը և պրոֆեսոր Ջոն Ջեյմս Ռիչարդ ՄաքԼեդը, մահացել են 1940-ականներից առաջ:
«Գիտե՞ք, թե որքան արժե շաքարախտով հիվանդների համար ինսուլինը: Այն հայտնաբերել է մի մարդ, ով հատուկ արտոնագիր է ներկայացրել դրա համար, որպեսզի դեղը հասանելի լինի բոլորին: Ես խոսել եմ նրա հետ»,- ասել է ամերիկացի առաջնորդը:
Բանթինգը մահացել է 1941 թվականին, իսկ ՄաքԼոդը՝ 1935 թվականին։ Միևնույն ժամանակ, ինքը՝ Բայդենը, ծնվել է 1942թվականին։