Պետք չէ վախենալ միջուկային պատերազմից. Զելենսկի
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ չպետք է վախենալ հնարավոր միջուկային պատերազմից։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Նա ընդգծել է, որ պետք չէ վախենալ Ռուսաստանից։
«Ես վստահ չեմ, չեմ ուզում գնահատական տալ։ Կարծում եմ, որ դրանից վախենալ պետք չէ, Ռուսաստանը չպետք է վախենալ», - ասել է Զելենսկին՝ ի պատասխան չեխ լրագրողի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է միջուկային պատերազմ։
Մինչ այս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ արևմտյան երկրները միտումնավոր ուռճացնում են միջուկային զենքի կիրառման թեման, ինչը Ռուսաստանի Դաշնությունը համարում է շատ անպատասխանատու։ Նա հատուկ ընդգծել է, որ այս թեմայի կենտրոնացված քննարկումն անպատասխանատու է, և Ռուսաստանն այս հարցում չի նմանվի Արևմուտքին։