Կռիվ բրիտանական վարչապետի և ֆինանսների նախարարի կատուների միջև
Աշխարհ
Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի լոնդոնյան նստավայրի մոտ կռիվ է տեղի ունեցել վարչապետի և ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի կատուների միջև. գրում է Взгляд-ը:
Հնգամյա Լարի կատուն, որը մինչ վերջերս ծառայում էր որպես մկների որսորդ, Դաունինգ Սթրիթ 10 հասցեում, երեքշաբթի օրը հարված էր ստացել Դաունինգ Սթրիթ 11-ի իր գործընկեր Ֆրեյիից: Կատուների պայքարին ստիպված է եղել միջամտել ոստիկանությունը:
Մարտից հետո Լարին, որը նախկինում բազմիցս քննադատության էր ենթարկվել զարգացած որսորդական բնազդ չունենալու պատճառով, վերադարձել է իր տերերին պատկանող շենք այն ժամանակ, երբ նրան նեղացնող կատուն շարունակել է հպարտորեն զբոսնել բակում:
Հիշեցնենք, որ Քեմերոնի կատվին անցյալ ամիս հեռացրել էին աշխատանքից, իսկ նրա փոխարեն եկել էր ավելի վճռական Ֆրեյին:
Պատմում են, որ վերջին կաթիլն այն է եղել, որ սեպտեմբերին Քեմերոնը, մտնելով իր աշխատասենյակ, տեսել է իր աթոռին քնած կատվին, այն պահին, երբ սենյակով մուկ էր վազում: Կատուն նկատել է մկանը, սակայն ոչինչ չի արել անցանկալի հյուրին բռնելու համար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)