Բաքուն նյարդայնացած է արձագանքել Նիկոլ Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցին. IRNA
Համաշխարհային ՄամուլԻրանական IRNA պետական գործակալությունը հաղորդում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցին զուգահեռ Ադրբեջանի անվտանգության ծառայությունները ապակառուցողական հայտարարություն են արել այն մասին, որ ձերբակալել են Իրանի հետ կապ ունեցող զինված խմբի։
Կայքն ընդգծում է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրան է հրավիրել ոչ միայն Փաշինյանին, այլեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, սակայն վերջինիս ուշացման պատճառով այցը դեռ չի կայացել։
«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունները նյարդայնացած են արձագանքել Նիկոլ Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցին՝ վերահրապարակելով Իրանին ուղղված հին հարցերն ու անունները»,- նշում է IRNA-ն։