Հարձակում Աֆղանստանում ռազմաբազայի վրա. Տուժածների քանակը ճշտվում է
Աշխարհ
Աֆղանստանի արևելքում գտնվող Պակտիա գավառում այսօր աֆղանական զորքերի և միջազգային ուժերի կողմից օգտագործվող ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել. հայտնում է Радио Свобода-ն:
Տուժածների մասին տվյալները հստակ չեն: Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նրանց քանակը 11 է:
Միաժամանակ տեղական իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ տուժել է 45 աֆղանական զինվոր և ութ խաղաղ բնակիչ: ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունից հայտնում են, որ տուժածների մեջ կան նաև զոհեր, սակայն նրանք միջազգային զորքերի զինծառայողներ չեն:
Մահապարտի կողմից իրականացված հարձակման համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել թալիբները:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)