ԵՄ-ն նոյեմբերին կհայտարարի Կիևին 18 միլիարդ եվրո տրամադրելու մասին. Blumberg
Համաշխարհային ՄամուլԵվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կներկայացնի 2023 թվականին Ուկրաինային մոտ 18 մլրդ եվրո տրամադրելու մեխանիզմ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային։
Նշվում է, որ Կիևը կարող է առաջինը ստանալ արդեն 2023 թվականի հունվարին։
Գործակալության տվյալներով՝ ԵՄ անդամ երկրները մեծ մասամբ հանդես են գալիս, որ Ուկրաինային հնարավորինս արագ տրամադրվեն այդ միջոցները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիան Եվրամիությունից պահանջել է արդարացիորեն բաշխել Ուկրաինային օգնության բեռը։
Նոյեմբերի 1-ին ԱՄՆ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ Պետդեպարտամենտը 47,6 միլիոն դոլար է հատկացրել Կալիֆոռնիայում գործող ընկերությանը՝ Ուկրաինայում ականազերծմանն օգնելու համար: