Ամերիկյան ռազմական ինքնաթիռը երկնքում սեռական օրգան է «նկարել» ռուսական ավիաբազայի մոտ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ ռազմական օդանավի անձնակազմը Սիրիայում` ռուսական ավիաբազայի մոտ, «մեսիջ» է թողել երկնքում։ Ամերիկացիները ռուսներին են հանձնել առնանդամ հիշեցնող օրիգինալ գծանկար:
Ինչպես հայտնում է La Repubblica-ն՝ վկայակոչելով Flightradar24 ծառայության տվյալները, ամերիկյան KC-135 Stratotanker ինքնաթիռը գրեթե երկու ժամ գտնվել է Կիպրոսից արևելք՝ սիրիական Տարտուս բազայի դիմաց։
Ինքնաթիռը երկնքում առնանդամ է նկարել ու թռել։ Ակնհայտ է, որ ռուսները տեսել են «մեսիջը», քանի որ նրանք խստորեն վերահսկում են տարածքը։ Հայտնի չէ՝ ինքնաթիռը Կրետեից թռչում էր կործանիչները լիցքավորելու համար, թե՞ օդաչուները պարզապես ցանկացել են «բարևել» ռուսներին։