Երկնքից մանանան ընկել է այնտեղ, որտեղ կար այդ միջավայրը. Քերոբյանը՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին
ՏնտեսությունԱյսօրվա տնտեսական ակտիվության ցուցանիշի մեջ մեծ կապ ունի այն փաստը, որ շատ մարդիկ տեղափոխվել են Հայաստան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ այստեղ կարևոր է հասկանալ, որ այդ մարդիկ եկել են հենց Հայաստան, որովհետև վերջին 4 տարիների ընթացքում ստեղծվել է այնպիսի բարենպաստ միջավայր, որ տաղանդավոր և ստեղծագործ մարդիկ կարող են գալ, ապրել իրենց համար հաճելի պայմաններում և նպաստել այդ երկրի տնտեսության զարգացմանը:
«Սա շատ կարևոր է հասկանալ, թվում է՝ երկնքից մանանա է ընկել, բայց մանանան ընկել է այնտեղ, որտեղ պետք է ընկներ, որտեղ այդ միջավայրը ստեղծված էր»,- ասել է Քերոբյանը: