Հայաստանը տեղի չտվեց Թուրքիայի սադրանքին. Դամասկոս
Հայաստան
Սիրիական պետական Սանա տեղեկատվական գործակալությունը մեկնաբանել է Թուրքիայի օդային տարածքով Հայաստանից Հալեպ մարդասիրական օգնության փոխադրող ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպը:
Հրապարակման մեջ մասնավորապես ասված է. «Սիրիական ինքնաթիռների համար իրենց օդային տարածքներն արգելափակելու մասին Սիրիայի հարևաններին ուղղված Թուրքիայի կոչն անհաջողության մատնվեց: Սակայն Էրդողանը կարծես թե դասեր չքաղեց դրանից, և նրա հաջորդ քայլը եղավ Սիրիա թռչող հայկական ինքնաթիռի հարկադիր վայրէջքն իր տարածքում՝ բեռը զննելու նպատակով: Այս անգամ, սակայն, թուրքերը սցենարն այլ ուղղությամբ զարգացրին՝ թույլատրելով հայկական ինքնաթիռի տարանցիկ թռիչքը Թուրքիայի տարածքով միայն «տեխնիկական վայրէջքի» պայմանով:
Վայրէջքից հետո հայկական օդանավը շրջափակվել է հրշեջային պահակախմբի մեքենաներով, իսկ փոխադրվող բեռը թուրքական հատուկ ծառայությունների կողմից ենթարկվել է մանրակրկիտ զննման: Հայկական կողմը համաձայնվել է այդ պայմաններին՝ վստահ լինելով իր իրավացիության մեջ և այն բանում, որ ուղեբեռը չի պարունակում ոչ մի արգելված ապրանք: Դիվանագիտական աղբյուրը հայտնում է, որ օդանավում եղել է մարդասիրական օգնություն, սակայն լրագրողներին չի թույլատրվել ներկա գտնվել զննմանը:
Այսպիսով, Երևանը ցուցաբերել է բացառիկ զսպվածություն ու սառնարյունություն թուրքական սադրիչ գործողությունների նկատմամբ, ինչը չի կարող չարժանանալ մեր հարգանքին»:
Հիշեցնենք, որ մարդասիրական օգնությունը կազմակերպվել էր ՀՅԴ խմբակցության ջանքերով: Հայկական ինքնաթիռն օգնություն, նաև՝ սնունդ, էր տեղափոխում «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնության շրաջանակներում:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի