Նենսի Փելոսիի ամուսինը դուրս է գրվել հիվանդանոցից. CNN
Համաշխարհային ՄամուլԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսին Փոլ Փելոսին դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նա ներկայումս գտնվում է տանը, որտեղ հարձակումից հետո հետագա վերականգնողական փուլ կանցնի։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը տուն է վերադարձել անցած շաբաթվա դաժան հարձակումից ընդամենը վեց օր հետո:
Ինչպես նշվում է, Փելոսիի ամուսինը հայտնվել է հիվանդանոցում՝ ձեռքի լուրջ վնասվածքներով և գանգուղեղային ոսկորի ճաքով։ CNN-ի փոխանցմամբ՝ գործարարի վրա հարձակված տղամարդը ներկայումս բանտում է, նա դեռ իրեն մեղավոր չի ճանաչում։