Սթիվեն Քինգը մեկնում է Կիև՝ աջակցելու Ուկրաինային
Համաշխարհային ՄամուլԱմերիկացի գրող Սթիվեն Քինգը մեկնում է Կիև, հայտնում է Գերագույն Ռադայի Telegram ալիքը։
«Նա գնացքով մեկնում է Վարշավայից: Քինգի համար գնացքի առանձին վագոն է կցվել»,- ասվում է գրառման մեջ։
Նախկինում մեր ժամանակների ամենահայտնի գրողներից մեկը բազմիցս արտահայտվել է Ուկրաինային աջակցելու մասին:
Այս տարվա սեպտեմբերի 21-ին «Սարսափների արքա» մականունով Սթիվեն Քինգը նշեց իր ծննդյան 75-ամյակը։ Իր կարիերայի ընթացքում հեղինակը վաճառել է իր ստեղծագործությունների ավելի քան 350 միլիոն օրինակ, որոնցից շատերը հիմք են հանդիսացել հայտնի ֆիլմերի և սերիալների համար։ Նրա ամենասիրված ստեղծագործություններից մեկը «Կանաչ մղոնն» է։
Օգոստոսին Քինգը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին անվանեց «սարսափելի նախագահ և մարդ» և կասկած հայտնեց, որ պետության նախկին ղեկավարը սոցիոպատ է։