ԱՄՆ-ում ձերբակալել են Օբամայի և Ռոմնիի «կանաչ» հակառակորդին
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու կանաչների կուսակցության ներկայացուցիչ Ջիլ Սթայնը ձերբակալվել է Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի բանավեճի ժամանակ միջամտելու փորձ կատարելու պատճառով: Ինչպես հայտնում է Սթայնի նախընտրական քարոզարշավի պաշտոնական կայքը, ոստիկանությունը նաև ձերբակալել է նույն կուսակցությունից փոխնախագահի թեկնածու Չերի Հոնկալային:
Միջադեպը, որի տեսահոլովակը տեղադրվել է YouTube-ում, տեղի է ունեցել երեքշաբթի օրը նախընտրական բանավեճերի երկրորդ փուլի ժամանակ:
Սթայնը պահանջել է իրեն թույլ տալ մասնակցել միջոցառմանը, որը նա անվանել է «ժողովրդավարության նկատմամբ ծաղր»: Ոստիկանության աշխատակիցներից մերժում ստանալով՝ Սթայնը, ի նշան բողոքի, Հոնկալայի հետ նստել է փողոցում ասֆալտի վրա, որից հետո նրանց ձերբակալել են փողոցային երթևեկությունը խանգարելու մեղադրանքով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)