ԱՄՆ-ում նշել են Ռուսաստանի համար «ամենակարմիր» գիծը
Համաշխարհային ՄամուլՍաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատան նախկին ղեկավար Դեյվիդ Ռանդելը Newsweek-ի համար հոդվածում նշել է Ռուսաստանի «ամենակարմիր» գիծը։
Ըստ Ռանդելի՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անընդունելի է Ռուսաստանի համար։
«Բլոկի ընդլայնումը դեպի Արևելք կլինի ամերիկյան քաղաքականության ամենաճակատագրական սխալը «սառը պատերազմի» ավարտից հետո ընկած ողջ ժամանակաշրջանում», - ասել է նախկին դիվանագետը։
Նա հավելել է, որ դաշինքի կազմում ընդգրկված երկրները անտեսել են Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային անվտանգության շահերը՝ «շարունակելով ընդունել ԽՍՀՄ նախկին երկրներին ՆԱՏՕ։
Ռանդելը նաեւ նշել է, որ արեւմտյան երկրները ջանքեր չեն գործադրում Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։