Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանը լքել է գրեթե 10 մլն քաղաքացի
Ռուսաստան
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ այս տարվա հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում երկիրը լքած ռուսաստանցիների թիվը կազմել է գրեթե 10 միլիոն, այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով գերատեսչության վիճակագրությանը։
ԱԴԾ-ի տվյալներով՝ ռուսաստանցիները նշված ժամանակահատվածում կատարել են 9,7 մլն արտասահման ուղևորություն։
Ընդգծվում է, որ Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան, Մոնղոլիա և Աբխազիա ուղևորությունների թիվը ամենաբարձրն է եղել վերջին 5 տարիների ընթացքում։
Հստակեցվում է նաև, որ այս տարվա առաջին եռամսյակում ուղևորությունների թիվը կազմել է 5 մլն, միևնույն ժամանակ, արտասահման կատարած ուղևորությունների թիվը պակասել է համաճարակին նախորդող ժամանակահատվածում գրանցված թվերից։ Մինչ համաճարակը՝ նույն ժամանակահատվածում Ռուսաստանը լքել է 16,1 միլիոն քաղաքացի։
Վիճակագրության համաձայն՝ հուլիսից սեպտեմբեր ամիսներին ռուսներն ամենաշատը մեկնել են Աբխազիա՝ 2,5 մլն քաղաքացի։ Երկրորդ տեղում Թուրքիան է, երրորդում՝ Ղազախստանը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել