Ռուսաստանն իրեն անպատասխանատու և անխոհեմ է պահում. Ստոլտենբերգ
Համաշխարհային ՄամուլՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու ռիսկը փոքր է, սակայն դաշինքը շատ լուրջ է վերաբերվում այդ հնարավորությանը։ Այս մասին նա ասել է թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ռիսկը, որ Ռուսաստանի Դաշնությունը միջուկային զենք կկիրառի Ուկրաինայում, փոքր է, բայց հետևանքները կլինեն հսկայական։ ՌԴ-ն իրեն անպատասխանատու և անխոհեմ է պահում։ Միջուկային զենքը կփոխի հակամարտության բնույթը։ Միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի։ Մենք հստակորեն հղում ենք այս ուղերձը»,- ասել է Ստոլտենբերգը։
Ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Չինաստանը դեմ է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառմանը և նաև պնդել է, որ միջազգային հանրությունը շուտափույթ սկսի Կիևի և Մոսկվայի միջև բանակցային գործընթաց։