Մադրիդի Պրադո թանգարանում էկոակտիվիստները կպցրել են իրենց ձեռքերը Ֆրանցիսկո Գոյայի երկու կտավների վրա (տեսանյութ)
ՏեսանյութերՇաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, երկու բնապահպան ակտիվիստներ Մադրիդի Պրադո ազգային թանգարանում իրենց ձեռքերը սոսնձել են իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի (1746-1828) երկու կտավների շրջանակներին։ Այս մասին Twitter-ում հայտնել է Futuro Vegetal կազմակերպությունը։
Էկոակտիվիստները սոսնձվել են «Մերկ Մախա» և «Հագնված Մախա» կտավների շրջանակներին։ Նշվում է, որ պատի կողքին սեւ գույնով գրված է՝ «+1,5 աստիճան»։