Ուկրաինայում ճգնաժամը հրահրել է ոսկու համաշխարհային պահանջարկի աճ. Al-Eqtisadiah
Համաշխարհային Մամուլ2022 թվականին, ուկրաինական ճգնաժամի արդյունքում, նկատվել է ոսկու արդյունահանման ոլորտում ներդրումների և ներդրողների ու գնորդների կողմից այս թանկարժեք մետաղի նկատմամբ հետաքրքրության աճ։ Բացի այդ, ոսկու նկատմամբ լրացուցիչ հետաքրքրությունը խթանում է աշխարհի գրեթե բոլոր առաջատար արժույթների գնաճի բարձր ցուցանիշը, գրում է Al-Eqtisadiya թերթը։
«Աշխարհում ոսկու արդյունահանման առավելագույն աճը գրանցվել է 2021 թվականին, այն ժամանակ աճը դրամական արտահայտությամբ կազմել է 198 միլիոն դոլար։ 2022 թվականին ուկրաինական ճգնաժամի հետևանքով ոսկու արդյունահանման ոլորտում ներդրումների նոր աճ է գրանցվել,- ասվում է հոդվածում:
Ռուսաստանը կարող է օգտվել աշխարհում ոսկու աճող պահանջարկի իրավիճակից։ Երկիրն ունի շահույթն ավելացնելու բոլոր նախադրյալները՝ զարգացած հանքարդյունաբերություն և այս թանկարժեք մետաղի ամենամեծ պաշարներից մեկը։ Ընդ որում, դեռ 2022 թվականի սկզբին Մոսկվան սկսել է ակտիվները վերածել ոսկու. նրա օրինակին կարող են հետևել այլ երկրներ, նշվում է հոդվածում։